Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն
Աշխարհ
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Յոհան Վադեֆուլը, Ժան-Նոել Բարրոն և Դեյվիդ Լամմին միջուկային հարցերի շուրջ բանակցություններ կվարեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Ժնևում ուրբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտնում է Reuters-ը։
Բանակցություններին կմասնակցի ԵՄ արտաքին գործերի նախարար Քաջա Կալլասը։ Բանակցությունները կսկսվեն Գերմանիայի հյուպատոսությունում՝ եվրոպացի նախարարների հանդիպումով։ Դրան կհաջորդեն իրանական կողմի հետ համատեղ խորհրդակցությունները։
«Նախարարները նախ կհանդիպեն ԵՄ ԱԳ նախարարի հետ, ապա համատեղ հանդիպում կանցկացնեն Իրանի ԱԳ նախարարի հետ»,- հայտնում է գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)