Գերմանիայում խոսել են Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարումների մասին
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը «բաց» է անվանել Ուկրաինային հեռահար Taurus հրթիռների մատակարարման հարցը։ Նրա խոսքերը մեջբերում է Bild թերթը՝ հղում անելով լրագրող Սանդրա Մայշբերգերի հետ հարցազրույցին։
Նա ընդգծել է, որ մտադիր չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, թե ինչ են «անում այնտեղից՝ Բեռլինից»։ «Մոսկվան պետք է պատրաստ լինի, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային»,-ասել է քաղաքական գործիչը։
«Ուկրաինան կարող է հույսը դնել Գերմանիայի վրա, մենք նրան կդնենք այնպիսի դիրքում՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, որպեսզի նա չպարտվի այս պատերազմում, որպեսզի կարողանա հաղթել և պաշտպանել իր տարածքն այնպես, որ կարողանա մտնել խելամիտ բանակցային գործընթացի մեջ», - ասել է Վադեֆուլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)