Իրանը հարձակվել է Իսրայելի կիբերհրամանատարության շտաբի վրա
Աշխարհ
Իրանը հարձակվել է իսրայելական բանակի կիբերհրամանատարության շտաբի` C4I կորպուսի և Գավ Յամում իսրայելական ռազմական հետախուզության կենտրոնի վրա, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Լրագրողների տվյալներով՝ այդ կենտրոններում տեղակայվել են «հազարավոր զինվորականներ, թվային հրամանատարական համակարգեր, կիբեր գործողությունների համակարգողներ և սիոնիստական բանակի C4ISR (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance) համակարգեր»: Նշվում է, որ Գավ Յամում հետախուզական կենտրոնը գտնվում է Բեեր Շևա քաղաքի Սորոկա հիվանդանոցի կողքին։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրեական պետության օդուժը մի շարք հարվածներ է հասցնում Իրանի մայրաքաղաքին և Իսլամական Հանրապետության այլ շրջաններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)