ԱՄՆ-ն տեղափոխում է Մերձավոր Արևելքում իր խոցելի ռազմական տեխնիկան
Աշխարհ
ԱՄՆ Զինված ուժերը տեղափոխում են Մերձավոր արևելքում տեղակայված ինքնաթիռներն ու նավերը, որոնք կարող են խոցելի լինել Իրանի հնարավոր հարձակման համար: Հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ տեղափոխումը ամերիկյան զորքերի պաշտպանությունն ապահովելու ծրագրի մի մասն է։ Գործակալության զրուցակիցները հրաժարվել են հայտնել՝ քանի ինքնաթիռ կամ նավ է տեղափոխվել և որտեղ են դրանք տեղակայվելու:
Ըստ աղբյուրի՝ նման վերատեղակայումը «հազվադեպ պրակտիկա չէ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)