Գերմանիայի ԱԳ նախարար Վադեֆուլը կոչ է արել Իրանից «խլել» հրթիռային և միջուկային զենքը
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը խոսել է Իրանից հրթիռ և հնարավոր միջուկային զենք «խլելու» անհրաժեշտության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Bild թերթը։
«Խոսքը Իրանից զենքը խլելու մասին է՝ հնարավոր միջուկային զենքը, բայց նաև հրթիռային զենքը: Դա է կարևորը: Եկեք չձևացնենք, թե այս ռեժիմում ինչ-որ բան արժե պահպանել: Դա սարսափելի է, դա պատուհաս է Իրանի ժողովրդի համար», - ասել է Վադեֆուլը:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն Իրանին «հստակ ազդանշան» է ուղարկել առ այն, որ հարձակումն անընդունելի է, և որ բանակցություններն անհրաժեշտ են։ Նախարարի խոսքով՝ Գերմանիան Իսրայելին աջակցելու հստակ պարտավորություններ ունի, այդ թվում՝ զենք մատակարարելով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)