ԱՄՆ-ն 12 F-22 կործանիչ կուղարկի Մերձավոր Արևելք. Aviationist
Աշխարհ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Միացյալ Նահանգներից բրիտանական Լեյքենհիթ ավիաբազա են ուղարկել հինգերորդ սերնդի F-22 12 կործանիչ, որոնք առաջիկա օրերին պետք է թռչեն Մերձավոր Արևելք: Այս մասին, վկայակոչելով արբանյակային լուսանկարների աղբյուրներն ու տվյալները, հայտնել է ամերիկյան The Aviationist պորտալը։
Ըստ տվյալների՝ կործանիչներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում: 12 F-22 կործանիչները պետք է թռչեն Հորդանանի Մավաֆիկա Սալթի ավիաբազա:
Պորտալը նշում է, որ հունիսի 17-18-ը ԱՄՆ-ն նաև մի քանի միավոր F-35 կործանիչներ է ուղարկել Լեյքենհիթ, ինչպես նաև մի քանի F-16՝ Իտալիայի Ավիանո բազա ։ ԱՄՆ-ից տեղափոխված օդանավերն արդեն ժամանել են Մերձավոր Արևելքի ավիաբազաներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)