Նեթանյահուն սպառնացել է Իրանին հաշվեհարդար տեսնել խաղաղ բնակիչների վրա հրթիռներ արձակելու համար
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու Իսրայելի Բերշեբա քաղաքում խաղաղ բնակիչների և հիվանդանոցի վրա հրթիռային հարվածների համար։
«Մենք ամբողջ գինը կպահանջենք Թեհրանի բռնակալներից»,- գրել է քաղաքական գործիչը։
Հունիսի 19-ի առավոտյան Իրանը մոտ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մի մասը հարվածել է Թել Ավիվի և նրա արվարձանների բնակելի թաղամասերին։ Հրթիռներից մեկն ընկել է հարավային Բերշեբա քաղաքի Սորոկա հիվանդանոցի վրա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Հարություն առնող առյուծ» գործողությունը՝ հարձակվելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա։ Հարվածները հասցվել են միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքներին, ինչպես նաև իրանցի գեներալների տեղակայման վայրերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)