Զախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների փորձված արդարացումները՝ անվանելով դրանք «բացահայտ ցինիզմ»։
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում Զախարովան նշել է, որ Իսրայելի գործողությունները «մեղմացնելու» փորձերը՝ իբր թե Իրանին վերագրվող միջուկային ծրագրով մտահոգված լինելու պատճառաբանությամբ, չեն դիմանում որևէ քննադատության։
Զախարովայի խոսքով, նման հռետորաբանությունը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր միջազգային հարաբերությունների համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)