Ռուսաստանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին չմիջամտել Իրան-Իսրայել հակամարտությանը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունը զգուշացնում է ԱՄՆ-ին Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունում ռազմական միջամտությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում կայացած ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նման քայլը չափազանց վտանգավոր կլինի՝ իրապես անկանխատեսելի բացասական հետևանքներով։
Ինչպես նշել է դիվանագետը, Մոսկվան հույս ունի, որ Իրանի և Իսրայելի հետ կապված իրավիճակում կգերակայի «այսօր գոյություն ունեցող առկա խնդիրների փոխադարձ ընդունելի բանակցային լուծումներ գտնելու այլընտրանքի բացակայության ըմբռնումը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան