«Yahoo»-ի հիմնադիրը լքում է ընկերության ղեկավարի պաշտոնը
Աշխարհ
Ամերիկյան «Yahoo» ինտերնետ որոնման համակարգի հիմնադիրներից մեկը հրաժարվել է ընկերության տնօրենների խորհրդի պաշտոնից։
Ջերի Յանգը Դեյվիդ Ֆիլոի հետ «Yahoo» ընկերությունը հիմնադրել է 1995 թվականին, իսկ ընկերությունը ղեկավարել է 2007 թ–ի հունիսից մինչև 2009 թ–ի հունվար։ «Yahoo»–ից Յանգի հեռանալու մասին լուրը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ընկերությունը ղեկավարելու համար առաջադրվել է Սքոթ Թոմփսոնի թեկնածությունը, ով մինչ այդ եղել է «PayPal» էլեկտրոնային վճարային համակարգի ղեկավարը։
Ջերի Յանգի ղեկավար լինելու փաստը չէին ընդունում «Yahoo»–ի մյուս բաժնետերերը։ Մասնավորապես նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտել 2008 թ–ին ընկերությունը «Microsoft» ընկերությանը 47,5 միլիարդ դոլարով վաճառելու համար Յանգի մերժումից։ Այժմ «Yahoo»-ի կապիտալը գնահատվում է 20 մլրդ դոլար։
Դեյվիդ Յանգը իր նախկին կոլեգաներից մեկին գրած նամակում հայտնել է, որ «ժամանակն է, որպեսզի իրացնեմ իմ սեփական շահերը «Yahoo»–ից դուրս»: Հաղորդում է «Reuters»–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ