Ռուսաստանը պատրաստվում է դուրս գալ Գերմանիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագրից
Աշխարհ
Ռուսաստանի կողմից Գերմանիայի հետ ռազմական-տեխնիկական համագործակցության համաձայնագրից դուրս գալու մտադրությունը պայմանավորված է Բեռլինի մասնակցությամբ Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին «Լենտա.ռու»-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկին։
Նրա խոսքով՝ Գերմանիան զենքեր է մատակարարում Ուկրաինային, այդ թվում՝ Taurus տեսակի հրթիռներ, որոնց կառավարումը, ըստ պատգամավորի, իրականացնում են հենց գերմանական զինվորականները։ «Դրանով ևս մեկ անգամ հաստատվում է Գերմանիայի անմիջական մասնակցությունը հակամարտությանը Ուկրաինայի կողմից», — նշել է Շվիտկին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պատրաստվում է դուրս գալ 1996 թվականին ստորագրված համաձայնագրից, որը ներկա իրավիճակում կորցրել է իր արդիականությունը՝ հաշվի առնելով Բեռլինի վարած թշնամական քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)