Եվրոպան չի կարող տարբերակել ռուսական գազը
Աշխարհ
Եվրահանձնաժողովը պաշտոնապես ընդունել է, որ տեխնիկապես չի կարող տարբերակել ռուսական գազը Եվրոպա մատակարարվող այլ աղբյուրներից, հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը՝ նշելով, որ այժմ դիտարկվում են այլ մեխանիզմներ՝ Ռուսաստանի գազի ներկրումն արգելափակելու համար։
Նրա խոսքով՝ «գազի մոլեկուլները տարբերել հնարավոր չէ», այդ պատճառով վերահսկողության հարցը անցնում է մաքսային ծառայությունների հարթակ՝ համապատասխան փաստաթղթերի ստուգման միջոցով։
Ավելի վաղ ԵՀ-ն հայտարարել էր, որ մինչև 2027 թվականը նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի գնումը, անկախ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքից։ Այս ֆոնին ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ԵՄ բյուրոկրատիան որակել էր «անհեթեթ և կործանարար», նշելով, որ այս քաղաքականությունը վտանգում է Մոսկվայի և Բրյուսելի միջև մնացած կապերը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)