Հունգարիայի ԱԳ նախարարը երազում է Եվրոպա-Ռուսաստան միասնական տնտեսական գոտու մասին
Աշխարհ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երազանքն է ստեղծել միասնական տնտեսական և առևտրային գոտի՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։ Այս մասին նա ասել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերադառնալ ռացիոնալ համագործակցության, որպեսզի Եվրասիական համագործակցությունը դառնա գլոբալ խաղաղության և զարգացող եվրոպական տնտեսության հիմքը, գրում է Лента.ру-ն։
Սիյարտոն ավելի վաղ ևս հայտարարել էր, որ հնարավոր է վերականգնել Ռուսաստանի և ԵՄ երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը, ըստ նրա, կարող է իրականություն դառնալ Ուկրաինայի պատերազմին խաղաղ հանգուցալուծում տալուց հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)