Որոշումը կայացնում են կողմերը, ոչ թե Թրամփը. Կրեմլ
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունում Ռուսաստանի միջնորդությունը կարող են ընդունել միայն հակամարտության կողմերը, այլ ոչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Թրամփը նման որոշում ընդունելու իրավասություն չունի», — նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռևս չունի հստակ տեղեկություններ ԱՄՆ հնարավոր ներգրավման մասին Իսրայել-Իրան հակամարտությունում, սակայն նման զարգացումը կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ այս պահին ՌԴ-ի միջնորդական դերը պահանջարկ չունի, սակայն կանխատեսել, թե իրավիճակն ինչպես կզարգանա, դեռ դժվար է։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան