Լատվիան արգելել է ռուսներին գնել անշարժ գույք իր երկրում
Աշխարհ
Լատվիայի Սեյմը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին և ընկերություններին գնել անշարժ գույք երկրում։ Քվեարկությանը կողմ են եղել 69 պատգամավոր, դեմ՝ 8։
Բացի ֆիզիկական անձանցից, արգելքը վերաբերում է նաև այն ընկերություններին, որտեղ այդ երկրների քաղաքացիներն ունեն առնվազն 25% բաժնեմաս։ Բացառություն կարվի ժառանգության կամ դատարանի միջոցով ճանաչված սեփականության համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր մշտական կեցության թույլտվություն են ունեցել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկել էր նմանատիպ արգելք՝ Ռուսաստանի քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման վրա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)