Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի կողմից Աստրախանի և Վոլգոգրադի մարզերի վրա հարձակման փորձի մասին
Ռուսաստան
ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ ուկրաինական ԶՈւ-ն փորձել է հարվածել Աստրախանի և Վոլգոգրադի մարզերին։ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը, ըստ հաղորդագրության, ժամը 17:00-ից 19:30-ը ոչնչացրել են երեք ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։
Մեկ անօդաչուի խոցումը արձանագրվել է Վոլգոգրադի մարզում, ևս երկուսը՝ Աստրախանի երկնքում։ Այլ մանրամասներ ռուսական կողմը չի հայտնել։