ՌԴ քաղաքապետի դեմ հրազենային հարձակում իրականացրած անձինք ձերբակալվել են
Ռուսաստան
Սվերդլովսկի շրջանում ոստիկանությունը ձերբակալել է երկու տեղացի բնակիչների, որոնք մեղադրվում են Տալիցկ քաղաքի ղեկավարի դեմ 7 տարի առաջ իրականացված մահափորձի համար։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն, նրանք անցնում են «սպանության փորձ» հոդվածով։
Ըստ քննության՝ 2018 թվականի ապրիլին գործարարներ համարվող տղամարդիկ, որոնք նախկինում կոնֆլիկտ ունեին քաղաքապետի հետ, որոշել էին հաշվեհարդար տեսնել՝ հարվածելով նաև իրենց բիզնեսին խոչընդոտները վերացնելու նպատակով։ Ապրիլի 25-ի երեկոյան նրանք կրակ էին բացել քաղաքապետի ավտոմեքենայի ուղղությամբ՝ ՏՏ տեսակի ատրճանակից։ Սակայն ծրագիրը ձախողվել էր։
Իրավապահները նաև ստուգում են նրանց հնարավոր կապը այլ հանցագործությունների հետ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան