Իրանի արտգործնախարարի դեմ մահափորձ է իրականացվել
Աշխարհ
Իրանում կանխել են երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ղեկավարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը։
Նրա պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թեհրանում։ «Եթե հայրենիքի զինվորների կողմից անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե իսրայելական խոշոր դավադրությունն իրականություն դառնար, որը, փառք Աստծո, ձախողվեց», - գրել է դիվանագետը։
Մահափորձի հանգամանքները չեն բացահայտվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)