Իրանը հաղթաթուղթ ունի ԱՄՆ-ի դեմ․ NYT
Աշխարհ
Պենտագոնի պաշտոնյաները դիտարկում են Իրանի պատասխան գործողությունների բոլոր հնարավոր ուղիները: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Իրանը պահպանում է ռազմածովային ուժերը և այլ հնարավորություններ, որոնք անհրաժեշտ կլինեն Հորմուզի նեղուցը փակելու համար: Այս քայլը կարող է պատնեշ լինել Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ցանկացած նավի համար», - ասում են ամերիկացի ռազմական պաշտոնյաները:
«Չնայած Իրանի արձագանքելու կարողությունը լրջորեն տուժել է, այն ունի ուժեղ նավատորմ: Թեհրանն ունի նաև բազմաթիվ ականներ, որոնք իր նավատորմը կարող է տեղադրել Հորմուզի նեղուցում», - հավելել է աղբյուրը: