Ցուցադրությունների մուտքն ազատ է
Գիտություն և Մշակույթ
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հոլանդական կինոյի շաբաթ» միջոցառման բացումը։ Ցուցադրվեց 1997 թ. Օսկարի արժանացած «Խառնվածք» ֆիլմը՝ հայերեն ենթագրերով։
Այս միջոցառման նախաձեռնողներն են ԵՊԼՀ-ն և Նարեկացի արվեստի միությունը։ Ամեն օր կլինեն ֆիլմերի ցուցադրություններ ԵՊԼՀ-ի և Նարեկացի միության դահլիճներում՝ հայերեն կամ անգլերեն ենթագրերով։ Ծրագրում ընդգրկված են հոգեբանական և պատմական դրամաներ, կատակերգություններ, ընտանեկան ֆիլմ և տրագիկոմեդիա՝ ընդհանուր առմամբ 8 ֆիլմ, որոնք հոլանդական կինոյի լավագույն նմուշներից են։
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է, կարող են ներկա գտնվել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում