Մեղադրվում է ԱՄՆ–ի նախագահի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար
ԱՄՆ
Միացյալ նահանգների դատախազությունն Այդահո նահանգի 21–ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել 2011 թվականի նոյեմբերին նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։
2011 թվականի նոյեմբերի 11-ին Օսկար Օրտեգա Հերնանդեսը երկու անգամ կրակելէ ինքնալիցքավորվող զենքից Սպիտակ տան ուղղությամբ։
Նախագահ Բարաք Օբաման այդ պահին շենքում չի եղել։ Կրակոցներից ոչ ոք չի տուժել։
Դատական փորձաքննությունը ցույց է տվել, որ հանցագործը հոգեկան կայուն վիճակում է գտնվում և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։
Հանցագործը նշել է, որ ինքը կրակել է Սպիտակ տան ուղղությամբ Աստծո կամոք։
Դատարանը պահանջել է լրացուցիչ փորձաքննություն անցկացնել՝ հանցագործի հոգեկան վիճակը ստուգելու համար։ Հաղորդում է ABC News–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)