Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ կորոշեն բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ կորոշեն պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, հանդիպման ժամանակի հարցը կհամաձայնեցվի երկու կողմերի միջև։
Նախօրեին Պեսկովն ասել էր, որ հումանիտար համաձայնագրերը Ռուսաստանին և Ուկրաինային հնարավորություն են տալիս զարգացնել իրենց ներուժը ավելի լուրջ համաձայնագրերի համար։