Ամերիկյան հետախուզությունը հայտարարություն է տարածել
Աշխարհ
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են՝ Թեհրանը կսկսի միջուկային զենքի ստեղծել, Եթե ԱՄՆ-ն հարվածներ հասցնի Ֆորդոյի ուրանի ստորգետնյա օբյեկտին: Հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց կարծիքով՝ Իրանին միջուկային զենք ստեղծելու դրդել կարող է նաև Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը:
«ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ Թեհրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել միջուկային ռումբ ստեղծելու մասին», - նշում է պարբերականը: