ԵՄ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ Bloomberg
Աշխարհ
ԵՄ-ն շարունակում է ԱՄՆ-ի հետ ինտենսիվ առևտրային բանակցությունները հուլիսի 9-ին մաքսատուրքերի սահմանման վերջնաժամկետից առաջ․ առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտարարել է ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, հաղորդում Է Bloomberg-ը։
«Մենք նախընտրում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծում և որոշակի իմաստով վերացնել առևտրային լարվածությունը», - ասել է Դոմբրովսկիսը:
Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Եվրամիությունը «պատրաստ է միջոցներ ձեռնարկել մեր տնտեսական շահերը և մեր բիզնեսը պաշտպանելու համար, եթե մենք չկարողանանք գտնել այդ լուծումը»: