Իսրայելի նախագահը խոսել է Խամենեիի հնարավոր վերացման մասին
Աշխարհ
Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը ճիշտ որոշում էր, սակայն Իսրայելի նպատակը Իսլամական Հանրապետության իշխանությունը տապալելը չէ։ Այդ մասին Bild-ին հայտնել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը:
Նրա խոսքով, այդ սպառնալիքը պետք է վերացվի, ինչն էլ անում է Իսրայելը։ Հերցոգն ընդգծել է, որ հրեական պետությունը նպատակ չունի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կամ հանրապետությունում ռեժիմի փոփոխության հետ կապված։
Իսրայելի նախագահը հավելել է, որ Խամենեիի վերացումը կարող է «կողմնակի ազդեցություն» լինել, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է «ի շահ» Իրանի ժողովրդի լինել։