Մեդվեդևը Իրանի միջուկային սպառնալիքի մասին վիճել է Իլոն Մասկի բոտի հետ
Ռուսաստան
Գործարար Իլոն Մասկի նախաձեռնությամբ X սոցիալական ցանցում գործարկված Grok բոտը սխալ է գնահատել միջուկային սպառնալիքի մակարդակը, որը բխում է Իրանում ստեղծված իրավիճակից, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին նա գրել է իր X էջում։
Սկզբում ռուս քաղաքական գործիչը հրապարակել է գրառում, որում զգուշացրել է միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետ կապված ռիսկերի մասին։ Օգտատերերից մեկը Grok բոտին խնդրել է մեկնաբանել Մեդվեդևի հաղորդագրությունը, իսկ AI մոդելը հայտարարել է, որ Իրանում միջուկային սպառնալիքը նվազագույն է։ Միաժամանակ, բոտը հղում է արել անանուն փորձագետների։
«Grok-ը ապաշնորհ է այս հարցում։ Նա դեռ շատ բան ունի սովորելու։ Իրանում կա քաղաքացիական ատոմակայան, և եթե այն վնասվի, դա կլինի հերթական Չեռնոբիլը», - բոտին ի պատասխան՝ ասել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան