ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը անդրադարձել է Իրանի մջուկային ռումբ ստեղծելուն
Աշխարհ
Իրանը միջուկային ռումբ չի ստեղծել Իսրայելի կողմից առաջին ռմբակոծությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է La Nacion թերթը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։
«Այս պահին պատասխանը ոչ է։ Բայց Իրանը ուներ շատ տարրեր, որոնք տանում էին դեպի դա։ Պետք է մեծ զգուշությամբ մոտենալ ժամանակագրական հարցերին։
Մենք բոլորս հիշում ենք ողբերգական հայտարարություններն այն մասին, որ Իրաքին 45 րոպե է պետք զենք օգտագործելու համար», - պարզաբանել է Գրոսին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Իրանը միջուկային ռումբ է ստեղծել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)