Լեհաստանում ավտոճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերվել են մամոնտի մնացորդներ
Աշխարհ
Լեհաստանի Զամոշչ քաղաքի մոտ՝ Լաբունե գյուղում, ավտոճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերվել են սառցադաշտային դարաշրջանի կենդանու՝ հնարավոր է մամոնտի, մնացորդներ։ Հնագետները գտել են ժանիք և կոնքի ոսկոր՝ 11,7 հազարից մինչև 2,6 միլիոն տարվա հնությամբ։ Գտածոն հետազոտում են Լյուբլինի Մարի Կյուրի-Սկլոդովսկայա համալսարանի մասնագետները։
Հնագետ Ռաֆալ Նենձվյադեկի խոսքով՝ հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ ճշգրիտ տեսակն որոշելու համար, սակայն գտնված ժանիքը վկայում է, որ այն հնարավոր է՝ պատկանում է մամոնտի։ Բացահայտման աշխատանքներն իրականացվել են գաղտնի՝ տարածքը պահպանելու համար։
Նույն վայրում նաև հայտնաբերվել է միջնադարյան բնակավայր՝ կերամիկայի, գործիքների և բնակելի կառույցների հետքերով։ Գիտնականները չեն բացառում, որ շինարարական աշխատանքների ընթացքում կարող են բացահայտվել այլ սառցադաշտային կենդանիների մնացորդներ ևս, հայտնում է Лента.ру-ն։