Կրեմլը ԱՄՆ գործողությունների պատճառով՝ Իրանում ծայրահեղականության աճ է կանխատեսում
Ռուսաստան
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունում ԱՄՆ միջամտությունը կուժեղացնի ծայրահեղականներին Իրանի ներսում և «կբացի Պանդորայի արկղը»: Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ միջամտությունը կհանգեցնի Իրանի կողմից հակազդեցության։ Պեսկովի խոսքով՝ հանրապետության հասարակությունը լավ կազմակերպված և համախմբված է, և Վաշինգտոնի գործողությունները կհանգեցնեն Իրանի ներսում ծայրահեղականության աճին։
Այս կերպ նա մեկնաբանել է ԱՄՆ աջակցությամբ Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հնարավոր լիկվիդացման հետևանքները։
Axios-ը, վկայակոչելով աղբյուրների, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել Ֆորդոում գտնվող Իրանի միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան