Իրանի կառավարության անկումը կապակայունացնի ողջ Մերձավոր Արևելքը․ Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Իրանի ներկայիս ղեկավարության տապալումը կարող է իրավիճակի ապակայունացում առաջացնել Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Kossuth ռադիոկայանին։
«Եթե Իրանի կենտրոնական իշխանությունը փլուզվի, ամբողջ երկիրը կարող է փլուզվել, և ապակայունացում կարող է սկսվել»,- կարծում է Օրբանը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ խնդիրը շատ ավելի դուրս կգա Իսլամական Հանրապետության սահմաններից։ Օրբանն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ հակամարտությունը տարածվի ողջ տարածաշրջանի վրա։
Բացի այդ, ըստ վարչապետի, նման սցենարի դեպքում կտուժեն նաև եվրոպական երկրները, քանի որ էսկալացիային կհետևի նավթի ու գազի գների կտրուկ աճը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)