Պետդումայում հայտարարում են՝ աճել է անհետ կորած ռուս զինծառայողների մասին դիմումների թիվը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովը հայտարարել է, որ զգալիորեն աճել են քաղաքացիների դիմումները՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցած անհետ կորած կամ զոհված զինծառայողների հետ։ Ինչպես գրել է Իվանովը իր Telegram-ալիքում, դիմումների ճշգրիտ թիվը չի հրապարակվում։
Պատգամավորի խոսքով՝ այս հարցի արդիականության ֆոնին ինքը նախաձեռնել է երկու օրենսդրական փոփոխություն՝ ժառանգության ձևակերպման կարգի պարզեցում և պետական տուրքի չեղարկում, որպեսզի զինծառայողների հարազատները հեշտությամբ կարողանան դիմել դատարան՝ անհետ կորած ճանաչման համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՍՎՕ-ի շրջանակում անհետ կորել է նաև հայտնի ռուս գործարարներից մեկը, ինչը լրացուցիչ հասարակական արձագանք է առաջացրել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան