Պուտինը նշել է 2025 թվականի գլխավոր տնտեսական խնդիրը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը 2025 թվականին պետք է անցնի հավասարակշռված աճի՝ զսպված գնաճով և ցածր գործազրկությամբ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում նա նշել է, որ չնայած արտաքին մարտահրավերներին՝ ռուսական տնտեսության զարգացումը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։
Պուտինի խոսքով, հումքային ոլորտի դերը այլևս վճռորոշ չէ, և տնտեսությունը դառնում է ավելի բազմաշերտ։ Նա ընդգծել է նաև աղքատության մակարդակի նվազումը՝ 2024-ին այն հասել է 7,2 տոկոսի, իսկ նպատակն է իջեցնել մինչև 5 տոկոս։
Պետերբուրգի տնտեսական համաժողովը համարվում է Ռուսաստանի բիզնես և տնտեսական հիմնական հարթակներից մեկը, որն անցկացվում է 1997 թվականից։ Այս տարի այն անցկացվում է արդեն 28-րդ անգամ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան