Ռուսաստանում աշխատավարձերի մակարդակը դեռ անբավարար է. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի աշխատավարձերի ներկայիս մակարդակը դեռևս անբավարար է։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է անցում կատարել բարձր աշխատավարձերի տնտեսության՝ հիմնված արտադրողականության աճի վրա։
Պուտինը նշել է, որ երիտասարդներն ու միջին տարիքի քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան զարգացնելու կարիերան երկրի ներսում։ Կառավարությունն արդեն մշակել է աշխատատեղերի արդիականացման, կրթական ծրագրերի օպտիմալացման և աշխատուժի վերապատրաստման միջոցառումների փաթեթ։
Նախագահը նաև հիշեցրել է, որ 2025-ի հիմնական խնդիրն է տնտեսության կայուն աճն ու ցածր գործազրկությունը՝ նշելով, որ հումքային ոլորտի դերը աստիճանաբար պակասում է, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)