Մի լուսանկարը կարող է կյանք արժենալ
Աշխարհ
Ինդոնեզիայի Կոմոդոյի ազգային պարկի Լոնգ Բիչ լողափում չինացի զբոսաշրջիկուհին խեղդվել է ջրում՝ փորձելով լուսանկարվել առանց փրկարար բաճկոնի։ Այս մասին տեղեկացնում է The Straits Times պորտալը։
Տեղեկացվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ 30-ամյա Ցյուն Յանը Ինդոնեզիա էր ժամանել զբոսաշրջիկների խմբի կազմում և մերժել էր ուղեկցողի հորդորը՝ ջրում լուսանկարվելու համար չհրաժարվել փրկարար բաճկոնից։
Անվտանգության կանոնները անտեսելու հետևանքով կինն անսպասելիորեն ընկել է ջրի մեջ ու խեղդվել՝ չհասցնելով օգնություն ստանալ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)