Ամուսնալուծվող ընտանիքներին պետք է օգնեն հոգեբան-միջնորդներ. ՌԴ Պետդումա
Ռուսաստան
Ռուս ընտանիքներին պետք է հնարավորություն տալ օգտվելու միջնորդի ծառայություններից ամուսնալուծության ժամանակ, հայտարարում է ՌԴ արդարադատության նախարարը։ Պետդումայի ընտանիքի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիտալի Միլոնովը համոզված է, որ այդ դերում պետք է գործեն հոգեբանները, ինչը կօգնի նվազեցնել ամուսնալուծությունների թիվը։
«Շատ դեպքերում հակասությունները խորքային պատճառներ չունեն, և լավ հոգեբան-միջնորդը կարող է օգնել կողմերին հասկանալ, որ ամուսնալուծությունը միշտ չէ, որ ճիշտ ելք է», ասել է Միլոնովը։ Նախարար Կոնստանտին Չույչենկոն էլ նշել է, որ նման մեխանիզմի ներդրման համար կարող է ստեղծվել առանձին օրենք։
Ավելի վաղ Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել էր, որ համագործակցում է մահմեդական համայնքների հետ՝ ընտանիքների պահպանման, ամուսնալուծությունների և աբորտների թվի նվազեցման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան