Ուկրաինայում առաջարկում են լեզվական հարցը լուծել առանց ավելորդ աղմուկի
Աշխարհ
Ուկրաինայի պետական լեզվի պաշտպանության հանձնակատարի թեկնածու Ալեքսանդր Զավալսկին առաջարկել է լեզվական հարցը երկրում լուծել «առանց ավելորդ աղմուկի և փիառի»։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Զավալսկու խոսքով՝ ինքը կողմ է ուկրաիներեն լեզվի կարգավիճակի որակյալ վերականգնմանը՝ շարունակելով պետական ուկրաինացման քաղաքականությունը։ Նա նշել է, որ հարցին անհրաժեշտ է մոտենալ համակարգված՝ առանց հանրային հակասություններ հրահրելու։
Ըստ Զավալսկու՝ լեզվական քաղաքականության մշակման համար արդեն պատրաստ է համապատասխան գործողությունների ծրագիր, որը մշակվել է սոցիոլոգիական կազմակերպության մասնագետների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)