ԱՄՆ-ին կոչ են արել «փակել ՆԱՏՕ-ի դռները» Ուկրաինայի համար
Աշխարհ
Դաշինքի անդամ երկրները «կփակեն դուռը» Ուկրաինայի առջև՝ Ռուսաստանի հետ ուղղակի բախման վախի պատճառով։ Այս մասին գրում է Foreign Affairs ամսագիրը։
«Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու նախկին խոստումներից անկախ` դաշինքի ներսում հանրապետությանը հրավիրելու վերաբերյալ կոնսենսուսի հասնել չի հաջողվել, և քիչ հավանական է, որ այն իրականություն դառնա մոտ ապագայում։ Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հստակեցրել են, որ Ուկրաինայի պաշտպանությունը չեն դիտարկում` որպես Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու հիմք»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ եվրոպական երկրների «պատրվակը» Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ավելի է թուլացնում հանրապետության դիրքերը, քանի որ Կիևը «անխուսափելիորեն կձախողվի այս հարցում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)