ԱՄՆ-ն և ԵՄ-ն խոսել են Իրանի «վերջին հնարավորության» մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետները գաղտնի բանակցություններ են վարում այն մասին, թե ով կլինի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իրավահաջորդը: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի խոսքով՝ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները նաև մտածել են՝ որքանով են ներկայիս իշխանությունները կարողանում արդյունավետ կառավարել Իրանը:
Բացի այդ, պարբերականի տվյալներով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դիվանագիտությունը «վերջին հնարավորություն» կունենա վերջ դնելու Իսրայելի և Իրանի հակամարտությանը: