Ռուսաստանը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չհարձակվել Իրանի վրա. Kan
Աշխարհ
Իսրայելի պետական Kan հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Ռուսաստանը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չհարձակվել Իրանի վրա։
Հեռարձակողի տվյալներով՝ ռուսական կողմը ԱՄՆ վարչակազմին ուղերձ է փոխանցել՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանին հարվածելու որոշումից հետ պահելու նպատակով»։
Հեղինակները ընդգծում են, որ Իսրայելը համոզված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, և դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։
Հեռարձակողի մի քանի աղբյուրներ հայտնել են, որ այս պահին Ամերիկայի նախագահն ավելի հակված է շարունակելու բանակցությունները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)