ԵՄ-ն բացահայտել է՝ ինչ է պայմանավորվել Իրանի հետ
Աշխարհ
Իրանն ու «եվրոեռյակը» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել հանդիպումները: Այս մասին հայտնել է եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալասը, փոխանցում է Washington Post-ը։
«Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել», - ասել է նա:
Վերջինս նշել է, որ քննարկվելու են ոչ միայն միջուկային թեմատիկան, այլև «ավելի լայն հարցեր, որոնք մենք ունենք»: «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը ձեռնտու չէ ոչ մեկին», - եզրափակել է դիվանագետը։