Հայտնի է Ալի Խամենեիի հնարավոր իրավահաջորդը․ NYT
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է իր հնարավոր իրավահաջորդների անունները: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Բունկերում պատսպարվելով՝ Ալի Խամենեին իր ռազմական հրամանատարության շղթայում փոխարինող մի շարք թեկնածուների է ընտրել՝ իր արժեքավոր օգնականներից մի քանիսի ոչնչացման դեպքում: Նա նաև նշել է երեք բարձրաստիճան հոգևորականների անունները, որոնք կարող էին դառնալ նրա իրավահաջորդները», - պարբերականին հայտնել են իրանցի երեք պաշտոնյաներ՝ անանունության պայմանով։
Աղբյուրների խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդը, վախենալով մահափորձից, այժմ հիմնականում շփվում է իր հրամանատարների հետ վստահելի օգնականի միջոցով՝ դադարեցնելով էլեկտրոնային կապը, որպեսզի նրան «ավելի դժվար լինի գտնել»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)