Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին
Աշխարհ
Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։
«Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ–ը խախտել է միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ հարձակվելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական քաղաքացիական օբյեկտների վրա։
Նա վստահեցրել է՝ միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածները կունենան երկարաժամկետ հետևանքներ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)