Իրանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել
Աշխարհ
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել, հաղորդում է IRNA-ն։
«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են», - հայտարարել է Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը կազմակերպությունում։
Մշտական ներկայացուցչությունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ վերանայել միջադեպը և դատապարտել հարվածները։
Հիշեցնենք՝ այս գիշեր ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ֆորդոյին, Սպահանին և Նաթանզին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանի պետական ռադիոյի և հեռուստատեսության փոխտնօրեն Հասան Աբեդինին հայտարարել է, որ նախապես տարհանվել են ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված բոլոր երեք միջուկային օբյեկտները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)