Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի հարվածներից հետո․ Մեդվեդև
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի հարվածներից հետո, և որ կարևորագույն ենթակառուցվածքները լուրջ վնաս չեն կրել։
«Ի՞նչի հասան ամերիկացիները Իրանի երեք կետերի վրա գիշերային հարվածներով։ Միջուկային ցիկլի կարևորագույն ենթակառուցվածքը, ըստ երևույթին, չի վնասվել կամ վնասվել է աննշան չափով», - հայտարարել է քաղաքական գործիչը։
«Միջուկային նյութերի հարստացումը, և այժմ կարող ենք ուղղակիորեն ասել՝ միջուկային զենքի ապագա արտադրությունը, կշարունակվի», - գրել է Մեդվեդևը իր տելեգրամյան ալիքում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)