Եմենը հայտարարել է Իրան-Իսրայել պատերազմին միանալու պատրաստակամության մասին
Աշխարհ
Եմենը հայտարարել է ռազմական հակամարտությանը միանալու իր պատրաստակամության մասին։
«Եմենը պաշտոնապես կմիանա պատերազմին։ Ձեր նավերը հեռու պահեք մեր տարածքային ջրերից», - ասվում է հուսիթների բանակի X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։
Հունիսի 22-ի գիշերը ամերիկյան ռմբակոծիչները հարվածել են Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր հարձակումներով, եթե Թեհրանը չհանձնվի։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Վաշինգտոնին միջազգային իրավունքը խախտելու մեջ և հավելել, որ երկիրը «իրավունք է վերապահում օգտագործել բոլոր միջոցները՝ իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին պաշտպանելու համար»։