Ինչպես է Թեհրանը պատասխանելու ԱՄՆ-ի հարվածներին
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Դիվանագետը բացատրել է, թե ինչպես է Թեհրանը արձագանքելու և գնահատել է իրանական միջուկային ծրագրի ապագան։
«Հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Նրանք գործողություն են իրականացնում Իրանի ժողովրդի դեմ։ Միայն նրանք են պատասխանատու, Իրանն իրավունք ունի պաշտպանվել ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան հոդվածների համաձայն։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի»,– ասել է նա։