Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի նեղուցը
Աշխարհ
Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի նեղուցը, վերջնական որոշումը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության խորհուրդը, հայտնել են խորհրդարանում։
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի, եթե Իրանի ինքնիշխանության դեմ ագրեսիան շարունակվի, հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Շարիաթմադարին ընդգծել է, որ Թեհրանը պետք է որքան հնարավոր է շուտ փակի նեղուցը ամերիկյան, բրիտանական, գերմանական և ֆրանսիական նավագնացության համար։
Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից և Օմանի ծոցերը, հյուսիսում գտնվում է Իրանը, հարավում՝ Օմանը և ԱՄԷ-ն։