Հարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներին․ Իսրայելի ՊՆ
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է Times of Israel-ը:
Գործողությանը մասնակցել է 20 կործանիչ, անձնակազմերը հարվածներ են հասցրել ավելի քան 30 զինամթերքի օգտագործմամբ:
«Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել հրթիռների պահպանման և արձակման ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև արբանյակներին և ռազմական ռադիոտեղորոշիչ կայաններին», - ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)