Իրանը կարող է հրթիռներ արձակել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա
Աշխարհ
Իրանը կարող է սկսել «հրթիռներ առձակել» Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա։ Նման պնդում է արել Bloomberg-ը։
«Տարբերակներից մեկը կարող է լինել նավի ետապնդումը փոքր, արագաշարժ պարեկային նավերով: Կամ այն կարող է անօդաչու թռչող սարքեր հրթիռներ արձակել ծովափնյա կամ ցամաքային շրջաններից նավերի վրա: Դա կարող է նեղուցով անցնելը չափազանց ռիսկային դարձնել առևտրային նավերի համար», - ասվում է հրապարակման մեջ:
Իրանը օրինական լիազորություն չի ունենա՝ արգելափակելու Հորմուզի նեղուցով անցնող նավերը, ուստի Թեհրանը «ստիպված կլինի դրան հասնել ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով»։
Գործակալության տվյալներով՝ եթե իրանական նավատորմը փորձեր փակել նեղուցի մուտքը, ամենայն հավանականությամբ, այն կբախվեր ԱՄՆ հինգերորդ նավատորմի «կոշտ պատասխանին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)