Բացահայտվել են Իրանի ուրանի պաշարների ճակատագրի մանրամասները
Աշխարհ
ԱՄՆ-ն տեղյակ չէ՝ որտեղ է Իրանը տեղափոխել իր ուրանի պաշարները ամերիկյան հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է New York Times-ը:
«Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանել են, որ իրենց հայտնի չէ իրանական ուրանի պաշարների ճակատագիրը», - ասվում է նյութում: Նշվում է, որ իսրայելցի զինվորականների նախնական վերլուծությամբ պարզվել է, որ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը հարվածից լուրջ վնաս է ստացել, սակայն ամբողջությամբ չի ավերվել:
Ընդ որում, ըստ երկու իսրայելցի պաշտոնյաների, որոնք ծանոթ են հետախուզական տվյալներին, եղել են նաև ապացույցներ, որ Իրանը վերջին օրերին օբյեկտից դուրս է բերել սարքավորումներ և ուրան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)